Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և World Vision Հայաստանի աջակցությամբ, օգոստոսի 22-24-ը կազմակերպել էր լրագրողների այց դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

 

Այցի շրջանակներում հանդիպումներ եղան ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ, ինչպես նաև լրագրողները հնարավորություն ունեցան այցելել Արցախի հյուսիս-արևմուտքում տեղակայված զորամասեր, հանդիպել զինծառայողների հետ:

 

Լուրեր.com-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում տեսանյութ, որում ԼՂՀ N զորամասի զինծառայողները նվագեցին մի քանի երգ: