ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին են, որ ԱՄՆ-ին եւ Եվրամիությանն անհրաժեշտ է քննարկել Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:

 

«Ղեկավարները խիստ անհանգստացած են Ուկրաինայի ճգնաժամին վերաբերող հաղորդագրություններից: Ելնելով իրադարձությունների զարգացումից՝ նրանք համաձայնել են, որ ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին հարկավոր կլինի քննարկել Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցների հարցը»,- ասված է Օբամայի եւ Մերկելի հեռախոսազրույցի վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ:

 

ԱՄՆ-ի նախագահը եւ Գերմանիայի կանցլերը նաեւ հավաստել են հակամարտության դիվանագիտական կարգավորման որոնումը շարունակելու պատրաստակամությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: