Արցախի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար «Մարտական խաչ» ; 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվել է 2 հոգի' հետմահու:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգևատրվել է 4 հոգի: Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է 83 հոգի, որից 7-ը' հետմահու:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվել է 4 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով' 4 հոգի, «Երախտագիտություն» մեդալով' 26 հոգի:
Մշակույթի, արվեստի, ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ: