Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 3:2 հաշվով պարտության մատնեց «Աուգսբուրգին»:

Դորտմունդցիների կազմում 11-րդ րոպեին աչքի ընկավ Մարկո Ռոյսը, 3 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Սոկրատիսը, 79-րդ րոպեին Ադրիան Ռամոսը հաշիվը դարձրեց 3:0:

Դաշտի տերերին հաջողվեց երկու պատասխան գոլ հեղինակել 83-րդ րոպեին Բոբադիլան հաշիվը դարձրեց 1:3, իսկ խաղավարտին գոլի հեղինակ դարձավ նաև Մատավժը:

Նշենք, որ հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցում էր նաև Հենրիխ Մխիթարյանը:

Տեսանյութը՝ այստեղ