Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն օգոստոսի 31-ին, հրավիրվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայր' մասնակցելու «Բաց դռների օր» միջոցառմանը:
Արթուր Աբրահամը հանդիպումներ է ունեցել Անգելա Մերկելի աշխատակազմի պաշտոնյաների հետ, նրանց և գերմանական հեռուստալրագրողների հետ զրույցներում բարձրաձայնել Գերմանիա ներգաղթած օտարերկրացիների խնդիրների մասին. այս մասին տեղեկացնում են Աբրահամի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) պատրաստվում է սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք մենամարտին: Արթուր Աբրահամի մրցակիցը բրիտանացի Փոլ Սմիթն է (35-3, 20 նոկաուտ):