ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սեպտեմբերի 2-ին այցելեց Ազգային ժողով, ուր հանդիպեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի նախագահությամբ կայացած նիստի ժամանակ նախարար Նալբանդյանը պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի։