Երևանի «Նաիրիտ» գործարանի հետ կապված՝ մինչ սեպտեմբերի 15-ը կներկայացվի առաջարկությունների նոր փաթեթ: Այս մասին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող նաիրիտցիների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նրա խոսքով՝ ռուսական «Ռոսնեֆտի» կողմից ոչ մի առաջարկ չի ստացվել և, նախարարի խոսքով, գործարանի ճակատագիրը կախված չէ ռուսական ընկերությունից: Ստացվել են այլ առաջարկություններ, որոնք կքննարկվեն աշխատակիցների հետ:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ առաջիկա օրերին կվճարվի նաիրիտցիների մեկ ամսվա աշխատավարձը, ինչն ուղեկցվեց նաիրիտցիների սոլոցներով. վերջիններս պահանջում էին ստանալ մի քանի ամսվա աշխատավարձ:
Նշենք, որ գործարանն իր աշխատակիցներին ունի 18 ամսվա աշխատավարձի պարտք: