armchess.amԳրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Երեւանում ավարտված Հայաստանի 75-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարում 13 հնարավորից վաստակեց 10 միավոր եւ նվաճեց առաջին մրցանակը: ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանը 8,5 միավորով երկրորդն է: Պատանի շախմատիստ Արման Միքայելյանը վաստակեց 7,5 միավոր եւ, լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով երեք այլ մասնակիցներից, գրավեց երրորդ տեղը:
Գաբուզյանը, Շահինյանը եւ Միքայելյանը իրավունք ստացան մասնակցելու Հայաստանի 75-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին: