Apple ընկերության iPhone 6 նոր սմարթֆոնի վաճառքների սկսվելուց գրեթե երկու շաբաթ և դրա շնորհանդեսից մի քանի օր առաջ Նյու Յորքում ֆիրմային խանութի մոտ նորույթն առաջինը գնել ցանկացողների հերթ է գոյացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Առայժմ նույնիսկ ստույգ հայտնի չեն նոր սարքի պարամետրերը. պաշտոնական շնորհանդեսը նշանակված Է սեպտեմբերի 9-ին, իսկ փաճառքները ենթադրաբար կարող են սկսվել սեպտեմբերի 19-ին:

 

Մինչդեռ Նյու Յորքի Հինգերորդ ավենյուում, որտեղ գտնվում Է ընկերության գլխադաս խանութը, մի քանի մարդ արդեն հերթ են կանգնել՝ այնտեղ տեղավորելով իրենց վրաններն ու քնապարկերը: