ԼՂՀ առողջապահության նախարարության «Բաց դռների օր» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 5-ին և 6-ին Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն կայցելեն Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»- ը, Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկական բաժանմունքում Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ալերգոլոգ Քրիստինե Ջամալյանը և համանուն բժշկական կենտրոնի մաշկավեներոլոգիական ծառայության ղեկավար, մաշկավեներոլոգ Վաչագան Աթոյանը կիրականացնեն հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն:
«Էրեբունի ԲԿ»-ի մասնագետները կիրականացնեն նաև սեմինար պարապմունքներ' ԼՂՀ առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների համար: