Համայնքների խոշորացումը՝ համայնքների վերացում է, կարելի է ասել մնացածին թաղում են: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Լեհվազ գյուղի ղեկավար Սասուն Զաքարյանը՝ անդրադառնալով համայնքների խոշորացմանը:
«Կան գյուղեր, որ դատարկվում են, դրանք պետք է միացնել, շատ փոքրերը կարելի է միացնել, բայց բոլորը, այն համայնքը, որ ունի 200-300 բնակիչ, միտք չկա միացնելու: Բայց եթե այդ գյուղում էլ համայնքի ղեկավարը չլինի, այդ գյուղն ի՞նչ կլինի: Գյուղ ունենք՝ համայնքի ղեկավարն է ու 10 ընտանիք, այսօր եթե այդտեղ համայնքի ղեկավար չլինի, այդ գյուղում ոչ ոք չի ապրի: Այսօր համայքնի ղեկավարն ապրում է, դրա շնորհիվ ապրում են»,- ասաց գյուղապետը:
Վերջինիս խոսքով՝ իր ղեկավարած գյուղը Հայաստանի տարածքում միակ գյուղն է, որ տարեկան կտրվածքով աճ ունի: