sport.times.am«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը Ռադամել Ֆալկաոյի' «Մոնակոյից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

«Պարզապես ֆանտաստիկ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել Ֆալկաոյին: Ես միայն չեմ հասկանում, թե ինչու են նման մեծ գործարքներն իրականացնում տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին: Դա միայն ավելացնում է հուզմունքը»,-Բեքհեմի խոսքը մեջբերված է «Daily Mail»-ից:

Հիշեցնենք, որ Ֆալկաոն «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու է վարձակալությամբ, որի ավարտից հետո «կարմիր սատանաների» ղեկավարությունը կոլումբիացի հարձակվողի տրանսֆերը գնելու առաջնային իրավունք կունենա: