Սեպտեմբերի 21-ից Ռուսաստանը պարտքերի պատճառով դադարեցնում է «Air Armenia» հայկական ավիաընկերության օդային ծառայություններն իր տարածքում: Պարտքն ընդհանուր առմամբ կազմում է 1,1 միլիոն դոլար: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով կորպորացիայի տեղեկությանը:

 

Ավիաընկերության պարտքը ռուսական օդային ծառայությունների համար կազմում է 400 հազար ԱՄՆ դոլար, ընթացիկ պարտքն՝ ավելի քան 700 հազար ԱՄՆ դոլար: Օդային ծառայությունների մատուցումը կվերականգնվի պարտքերի ամբողջական մարումից հետո և ընթացիկ պարտքերի մարման երաշխիքի մատուցման դեպքում:

 

«Երկար ժամանակ Ռուսաստանի Դաշնության գլխավոր միասնական օդային երթևեկության կառավարման կենտրոնը հայկական ավիաընկերությանը թույլ էր տալիս հետաձգել պարտքերի մարումը Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում չվերթների սպասարկման համար, չնայած նրան, որ «Air Armenia» ընկերությանը բազմիցս տրվել էր հնարավորություն մարել պարտքը: Ավիաընկերության ղեկավարությունն այդ ուղղությամբ չէր ձեռնարկել որևէ միջոց»,- ասվում է հաղորդագրության մեջ: