Թուրքիայի Մուշ քաղաքի հայերը պաշտոնական արարողությամբ բացել են «Համագործակցության, սոցիալական և զբոսաշրջային ընկերությունը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

 

Բացման արարողությանը մասնակցելու նպատակով Ֆրանսիայից եկած հայ Օբսեթ Բաթփինյանն իր գոհունակությունն է հայտնել Մուշում լինելու կապակցությամբ: «Հայրս և մայրս ասում էին. «Ամեն տեղ մի գնա, բայց եթե գնում ես Մուշ, ազատ գնա»: Այդ պատճառով շատ ուրախ եմ Մուշ գալուս համար: Վարթո գավառին կից Չարչաթը գյուղը պապիկիս ու հորս գյուղն էր: Նրանք տարիներ շարունակ ապրել են այստեղ»,- պատմել է Բաթփինյանը:

 

Մուշի հայերի «Համագործակցության, սոցիալական և զբոսաշրջային ընկերության» անդամ Արմեն Գալուստյանը նշել է, որ այն բացվել է ժողովուրդների եղբայրության համար և այլ նպատակ չի հետապնդում: