«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորումը, որը հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում, նավթի վաճառքից օրական ստանում է ավելի քան 3 միլիոն դոլար եկամուտ, ինչն էլ իրեն դարձնում է աշխարհի ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը պատմության մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսա կան ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այժմ Սիրիայի և Իրաքի տարածքում ԻԼԻՊ-ի հսկողության տակ են 11 նավթային բազաներ: ԻԼԻՊ-ի մոտ նավթի գինը տատանվում է 25-60 դոլարի մեջ 1 բարրելի դիմաց: Ամերիկյան հետախուզության գնահատմամբ ԱՄՆ-ի ավիացիան կարող է հեշտությամբ ոչնչացնել նավթային բազաները, որոնք եկամուտ են բերում ԻԼԻՊ-ին: Սակայն առայժմ ԱՄՆ-ը նման քայլ չի անի՝ խուսափելով քաղաքացիների հնարավոր վնասներից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը, ամփոփելով Իրաք կատարած եռօրյա այցելության արդյունքները, հայտարարել է, որ իրաքյան ճգնաժամից տուժել են ավելի քան 20 միլիոն բնակիչներ: Նրա խոսքով' Իրաքյան Քրդստան է տեղափոխվել ավելի քան 850 հազար մարդ: Ամոսը նշել է, որ անհրաժեշտ է մարդասիրական գործունեություն սկսել՝ հաշվի առնելով մոտակա ցուրտ ժամանակները:
Իրաքում իրավիճակը կտրուկ վատացել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հարձակումներից հետո: Արդեն մի քանի ամիս է խմբավորման հսկողության տակ են գտնվող երկրի հսկայական տարածքներ: