Սիրիայում սեպտեմբերի 15-ին մեկնարկել է նոր ուսումնական տարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, 4 միլիոն 300 հազար 522 ուսանողներ և աշակերտենր այսօր հաճախել են ուսումնական հաստատություններ:

 

Սիրիայի կրթության նախարար Հազուան ալ Ուզ Հարսը նշել է, որ նախարարությունը կկատարի իր բոլոր պարտակ անությունները' ապահովելով հնարավոր ամեն ինչով: Նախարարությունը հրատարակել է 80 միլիոն դասագրքեր, որպեսզի դրանք Սիրիայի բոլոր մարզերում բաժանվեն երեխաներին:

 

Մյուս կողմից Սիրիայում շարունակվում է համառ պայքարը զինված խմբավորումների դեմ: Դամասկոսի մերձակայքում գտնվող Ադրա քաղաքում սիրիական բանակը 500 մետր երկարությամբ և 11 մետր խորությամբ թունել է հայտնաբերել:

 

Թունելը զինյալներն օգտագործում էին իրենց հանցագործություններն իրականացնելու համար: Դամասկոսի արևելքում գտնվող Դուհանիա գյուղից գրեթե ամբողջովին վտարվել են զինված խմբավորումները: Տեղի ունեցած բախումների ժամանակ «Ջեյշ ալ Իսլամ» և «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման 80-ից ավելի անդամներ են սպանվել:

 

Սիրիական բանակը Հալեպի բերդի մերձակայքում, ինչպես նաև Հասամիա, Քաֆր Նայա, Կաբթան ալ Ջաբալ, Սեյֆ ադ Դուալա, Սեյխ Սայիդ թաղամասերում տասնյակ զինյալներ են ոչնչացրել, այդ թվում' ոչնացվել են նրանց պատկանող մեծ քանակությամբ զենքերը:

 

ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: