Իրաքում եւ Սիրիայում գործող «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծվող միջազգային կոալիցիայի գործունեության իրավական հիմքերը կասկածներ են հարուցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը:
«Միջազգային իրավունքի տեսանկյունից կոալիցիայի լեգիտիմությունը մեծ հարցականի տակ Է,-Աֆհամի խոսքը մեջբերել Է «Թասնիմ» իրանական գործակալությունը: Այն ձեւավորվել Է առանց դրա համար գոյություն ունեցող ՄԱԿ-ի մեխանիզմների օգտագործման»,-հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: