Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ժերոմ Բոատենգը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթիի» (1:0) դեմ հանդիպմանը դարձավ խաղի միակ գոլի հեղինակը:

Այդ գոլը մյունխենցիների համար դարձավ եվրագավաթներում 800-րդ գոլը:

Սա Բոատենգի առաջին գոլն էր՝ գերմանական ակումբի կազմում Չեմպիոնների լիգայում մասնակցած 32 խաղի ընթացքում:

Եվրագավաթներում մյունխենցիներից շատ գոլ հեղինակել են «Ռեալը» (1000) և «Բարսելոնան» (979): Այս մասին տեղեկացնում է Infostrada-ն: