Թունիսում «Ան Նահդա» շարժման անդամներից Մուհամմադ Ֆարիխան առաջադրել է իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այդպիսով խախտվել է շարժման որոշումը' նախագահական ընտրություններում թեկնածու չներկայացնելու վերաբերյալ:
Ֆարիխան նշել է, որ առաջադրվում է որպես անկախ թեկնածու՝ ավելացնելով, որ Թունիսը նոր իրականության և նոր դեմքերի կարիք ունի, ովքեր կիրականցնեն թունսիցիների պահանջները թե' աշխատանքի, թե բարեկեցիկ կյանքի ապահովման ոլորտներում՝ պահպանելով ուժեղ պետության անվտանգությունը և ազատությունը:
Ի պատասխան այդ քայլի՝ շարժման ղեկավարությունը նշել է, որ Ֆարիխայի թեկնածությունն անհրաժեշտ չէ' միևնույն ժամանակ հաստատելով, որ կաջակցի նրան խորհրարանական ընտրություններում:
Նախագահական ընտրությունները Թունիսում կկայանան նոյեմբերի 23-ին: Մինչ այդ' հոկտեմբերի 25-ին նախատեսվում է անցկացնել խորհրդարանական ընտրություններ:
Թունիսում գործող օրենքի համաձայն՝ նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով, գաղտնի քվեարկությամբ: Թունիսի նախագահի թեկնածուն պետք է լինի 35 տարին բոլորած մուսուլման: