Արմավիր-Գյումրի ճանապարհի 44-րդ կմ-ին սեպտեմբերի 24-ին' ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: