Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սպառազինությունների մրցավազք չի լինի, բայց Մոսկվան անհրաժեշտ ամեն ինչ կանի իր անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Համարձակվում եմ հավաստիացնել, որ սպառազինությունների ոչ մի մրցավազք չի լինի, բայց մեր անվտանգությունը հուսալիորեն եւ համարժեք կապահովվի: Դրա համար կան բոլոր միջոցները, ուժերը, քաղաքական կամք եւ բանիմաց մասնագետներ, որոնք երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ աշխատում են ամենաարդիական միջոցներով: Դրա համար անհանգստանալու կարիք չկա»,- ասել Է նախարարը սեպտեմբերի 27-ին «Հինգերորդ» ալիքին տված հարցազրույցում:
Ինչպես պարզաբանել Է Լավրովը, «մենք ունենք ազգային շահեր, ներառյալ ազգային անվտանգության ապահովման շահեր, եւ պատրաստ ենք դիմագրավել ցանկացած սպառնալիք, մենք դրանով զբաղվում ենք», հաղոդել Է «Ինտերֆաքս»-ը: