Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հրապարակավ ներողություն Է խնդրել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ իր խոսակցության կապակցությամբ արված չմտածված արտահայտության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ելույթ ունենալով BBC հեռուստաընկերության եթերում՝ կառավարության ղեկավարը այդ կերպ Է մեկնաբանել իր խոսքերն այն մասին, որ թագուհին ուրախությունից «մռռացել» Է, երբ ինքը նրան հայտնել Է հանրաքվեում Շոտլանդիայի անկախության հակառակորդների հաղթանակի մասին:

 

Քեմերոնի այդ արտահայտությունը, որը նա արել Է սեպտեմբերի 23-ին ԱՄՆ իր այցի ժամանակ, նախատեսված չԷր հանրության համար, բայց այն պատահաբար ձայնագրել են լրագրողները:

 

BBC-ին տված հարցազրույցում Քեմերոնը սեպտեմբերի 28-ին ասել Է. «Դա այն պահերից մեկն Է, երբ դու հետ ես նայում եւ սկսում ես քեզ խիստ նախատել: Ես չպետք Է նման խոսակցություն սկսեի, ներողություն եմ խնդրում դրա համար, եւ ես շատ անհարմար վիճակում եմ»:

 

«Ես ներողություն խնդրեցի եւ կարծում եմ, որ ինձ վերստին հարկ կլինի դա անել»,-հավելել Է Քեմերոնը: «Ես եմ ափսոսում, ես երբեք այլեւս չեմ քննարկի իմ շփումներն արքունիքի հետ»,-ասել Է նա:

 

Դաունինգ սթրիթում վարչապետի դիվանատունը նրա ներողությունը փոխանցել Է թագավորական Բուքինհեմյան պալատի ներկայացուցիչներին, ավելի վաղ հայտնել Է կառավարության մամուլի ծառայությունը: Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Դեւիդ Քեմերոնը մտադիր Է Եղիսաբեթ Երկրորդից անձամբ ներողություն խնդրել իրենց հաջորդ հանդիպման ժամանակ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: