Վրաստանը մտադիր է վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Վրաստանի նախագահ Ջորջ Մարգվելաշվիլիին:

 

«Այս խնդրի արագ լուծումը գոյություն չունի, սակայն այն կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով: Դա վերաբերում է թե׳ Աբխազիային, և թե׳ Հարավային Օսիային: Այս տեսանկյունից մենք մեծ աջակցություն ունենք՝ այդ թվում նաև թուրքական իշխանությունների կողմից»,- նշել է նախագահը:

 

«Մեր խոստումը Սուխումիի և Ցխինվալիի համար շատ էական է: Մեր ապագան միասնական Վրաստանն է, որը կառուցված է միասնական ուժերով», - վստահեցրել է նախագահը: