«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում գոլ հեղինակելով՝ նոր ռեկորդ սահմանեց: Այս մասին տեղեկացնում է 101greatgoals.com-ը:

Ֆուտբոլիստը դարձավ ՉԼ-ի պատության մեջ գոլ հեղինակած տարիքով ամենամեծ ֆուտբոլիստը:

Անգլիական ակումբի դարպասը Տոտին գրավեց 38 տարեկան երեք օրեկան հասակում:

Նախորդ ռեկորդը պատկանում է Ռայան Գիգզին, ով գոլ է հեղինակել 37 տարեկան 289 օրեկան հասակում:

 Рекорд от Императора: Тотти обставил Гиггза