2012 թվականի հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկելով «Վրացական երազանք» կոալիցիայի օգտին՝ վրաց ժողովուրդն ընտրեց կյանքն առանց վախի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին՝ հանրապետության բնակչությանը շնորհավորելով երկրում իշխանափոխության երկրորդ տարեդարձի առթիվ:

 

«Վրացական երազանքը», որը հիմնել Է վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխանության գլուխ Է անցել 2012 թվականի հոկտեմբերին՝ փոխարինելով «Ազգային միասնական շարժում» կառավարող կուսակցությանը՝ որն այն ժամանակ գլխավորում Էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

 

Վրաստանի կառավարության գլխավոր նպատակը, Ղարիբաշվիլիի խոսքով՝ «մեր հայրենիքի միավորումն Է մեր աբխազ եւ օսեթ եղբայրների հետ հաշտվելու միջոցով»:

 

«Մենք պետք Է աշխատենք միասին, որպեսզի ուժեղացնենք մեր առաջշարժումը եւ մեր պետությունը մեկընդմիշտ դնենք ճիշտ ուղու վրա® Ես մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորին հոկտեմբերի 1-ի առթիվ: Դա մեր երկրի եւ ժողովրդի շատ մեծ հաղթանակն Է, այդ թվում՝ նրանց հաղթանակը, ովքեր չեն քվեարկել մեր օգտին»,- եզրափակել Է վարչապետը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը: