ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին' աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու առթիվ: Ուղերձում ասվում է.

«Սիրելի Արթուր,

ՀՀ Սփյուռքի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց և ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ' բռնցքամարտի աշխարհի չեմպիոն հռչակվելու և այդ բարձր տիտղոսը ևս մեկ անգամ նվաճելու առթիվ:

Մենք' բոլորս, ուշի ուշով հետևել ենք Ձեր բոլոր մարտերին և նվաճումներին և ուրախ ենք, որ այս անգամ ևս ցնծություն պարգևեցիք մեր ողջ ազգին և Ձեր բոլոր երկրպագուներին' ևս մեկ անգամ վերահաստատելով Ձեր բարձր կարգը համաշխարհային բռնցքամարտի ասպարեզում: Իմացե'ք, որ Ձեր յուրաքանչյուր հաղթանակ մեր ողջ ազգի հաղթանակն է:

Կրկին շնորհավորում ենք Ձեզ, մաղթում նորանոր ձեռքբերումներ և վստահ ենք, որ ապագայում ևս կունենաք փառահեղ հաղթանակներ և բարձր կպահեք հայի պատիվը ողջ աշխարհում:

Ջերմ բարեմաղթանքներով' Հրանուշ Հակոբյան»:

Այս մասին տեղեկանում ենք Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանի ֆեսբուքյան էջից: