Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Գերմանիայի առաջնությունում թիմի որոշ անհաջողությունները կապված չեն ֆուտբոլիստների տրամադրվածության հետ:
«Ով կասկածի տակ կառնի «Բորուսիայի» ֆուտբոլիստներրի տրամադրվածությունը, նա տառապում է Ալցգեյմերի հիվանդությամբ: Եթե խնդիրը տրամադրվածության մեջ լիներ, ապա ես առաջինը վճռական միջոցներ կձեռնարկեի և կգործեի ամեն օր: Մենք շատ ենք ցանկանում ազգային առաջնությունում թիմի ելույթների դինամիկան փոխել»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 6 տուրից հետո դորտմունդցիները զբաղեցնում են 12-րդ հորիզոնականը: