ՀՀ ֆինանսների նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու որոշման նախագիծ, որով ՓՄՁ-ների համար մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 9-ի նիստի օրակարգում:

 

«Խնդիրը կայանում է նրանում, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննար­­­կումների արդյունքում, պարզվել է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաս­­­տա­­թղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխ­նիկա­կան խնդիր­ներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաս­տա­­թղթա­վոր­ման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:

 

Մասնավորապես, առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղ­վող հարկ վճարողները դժվարանում են վերոնշյալ անցու­մա­­յին ժամանակա­հատ­վա­ծում հաշվառել իրենց ապրանքային մնա­ցորդ­ները և համա­պա­տաս­­խան տեղեկատվություն ներ­կայացնել հարկային մարմիններին, ինչը պայ­մանավորված է տնտե­սա­վարող սուբյեկտների մոտ առկա ապրանքային մնա­ցորդների ծավալ­ներով, ինչպես նաև ապրանքային մնացորդների ձևանմուշի լրացման հմտու­թյուն­ների պակասով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 6-ին հանձնարարել էր ֆինանսների նախարարին'

ա. Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով 3-օրյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, համաձայն որի գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:

 

բ. Քսանօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ գույքագրման ձևանմուշը հնարավորինս պարզեցնելու, տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերմանն ուղղված անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման և այլ անհրաժեշտ վարչարարական քայլերի վերաբերյալ: