Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը զուգահեռներ է անցկացրել Իսպանիայի և Գերմանիայի առաջնությունների միջև:

Կրոսը նշել է, որ, ընդհանուր առմամբ, Իսպանիայում հանդես եկող ֆուտբոլիստներն ուժեղ են Բունդեսլիգայում հանդես եկող իր գործընկերներից:

«Կարծում եմ՝ Իսպանիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներն ընդհանուր առմամբ գերազանցում են Բունդեսլիգայի ֆուտբոլիստներին: Սակայն Գերմանիայում ավելի շատ են այն ակումբները, որոնք խնդիրներ են ստեղծում մրցակցի համար»,- Կրոսի խոսքը մեջբերում է Marca-ն: