Եվրո 2016-ի առաջնության ընտրական փուլի Սերբիա-Ալբանիա դիմակայությունն անավարտ է մնացել: Այն դադարեցվել է առաջին խաղակեսի ավարտին:
Հանդիպմանը խաղադաշտ է իջեցվել Ալբանիայի դրոշը, իսկ սերբ ֆուտբոլիստ Ստեֆան Միտրովիչը փորձել է վերցնել դրոշը: Նրան մոտեցել է մրցակցի խաղացող Մերգիմ Մավրայը: Ֆուտբոլիստների միջև վեճ է սկսվել, որին մասնակցել են երկու թիմերի ֆուտբոլիստները: Այնուհետև երկրպագուները խաղադաշտ են նետել տարբեր իրեր, և ծեծռտուքի պատճառով մրցավարը դադարեցրել է խաղը:
Նշենք, որ երկրների միջև լարված իրավիճակ է Կոսովոյի պատերազմից հետո՝ սկսած 1996թ-ի ապրիլից: