Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանն առաջ է տարել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները: «Եվրոպական հարևանության գործիք 2007-2013' արդյունքների և գործողությունների ամփոփում» զեկույցի համաձայն' մեր երկիրը մի շարք քայլեր ձեռնարկել համակարգի անկախությունը և թափանցիկությունն ապահովելու, արդարադատության հասանելությանն աջակցելու, Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ամրապնդելու ուղղությամբ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' զեկույցում նշվում է, որ Եվրոպական միության օժանդակությունն ուղեկցվել է պետական ֆինանսական համակարգի արդիականացմամբ, ֆինանասական համակարգի ներքին վերահսկողության, պետական պարտքի կառավարան բարելավմամբ, նպաստել արտաքին աուդիտի և պետական գնումների թափանցիկության բարձրացմամբ:

 

Սոցիալ-տնտեսական բարեփոխումներն ուղղված էին արձակուրդային կրթության և վերապատրաստման համակարգի արդիականացմանը: Առևտրի ոլորտում առաջընթաց է արձանագրվել սանիտարական և բուսասանիտարական ստանդարտների, ինչպես նաև տեխնիկական արգելքների կրճատման հարցում:

 

Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումից հետո ԵՄ-ը առևտրին առնչվող աջակցության երկու ծրագիր է չեղյալ հատրարարել 2013-ին' 40 մլն եվրո ընդհանուր արժողությամբ և երրորդ ծրագիրը վերաուղղորդվել և մասնամբ կրճատվել է 13 մլն դրամով:

2007-2013 թթ. ԵՀԳԳ-ի կողմից Հայաստանի համար ցուցաբերած աջակցությունը կազմել է 281,5 մլն եվրո: