Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը կարող է դառնալ ավելի վտանգավոր համաշխարհային սպառնալիք, քան «Իսլաամական պետությունը», եթե միջազգային միջնորդների վեցնյակի և Թեհրանի միջև ձեռք բերվի պայմանավորվածություն: Այս մասին հայտնել է The Jerusalem Post-ը:

 

«Մենք համաշխարհային գերտերությունների հետ կանգնած ենք համաձայնագրի ստորագրման վտանգի առջև, որն Իրանը կդարձնի միջուկային պետություն: Թեհրանը հազարավոր ցենտրիֆուգներ կունենա, որոնց միջոցով կարճ ժամանակահատվածում կկարողանա ատոմային ռումբ արտադրել»,- ասել է նա:

 

«Սա սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, հատկապես Իսրայելի, որը շատ ավելի լուրջ է, քան «Իսլամական պետության» կողմից ներկայացվող սպառնալիքը»,- ասել է Նեթանյահուն:

 

Սա Նեթանյահուի նման տեսակի առաջին հայտարարությունը չէ: Իսրայելի վարչապետը խնդրել է Բարաք Օբամային թույլ չտալ Իրանին միջուկային զենք արտադրել: