Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազատության հրապարակում բազմամարդ հանրահավաք են կազմակերպել «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» կուսակցությունները:

 

Հանրահավաքին ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը.

«Դո’ւք որոշեք. այսօր կա’մ սկզբի վերջն է, կա’մ վերջի սկիզբը: Ուզում եմ Ձեզ բաց, ազատ, անկեղծ ասել հետևյալը. տարաձայնություններ հաղթահարած՝ միասին կանգնած ենք, և ով այսօր եկել է, պետք է պատրաստ լինի կյանքի, պայքարի, մահվան և նորից կյանքի: Եթե պատրաստ եք դրան, ես ճղում եմ իմ երկար բարակ ճառը և ասում' ո’չ մեկն այստեղ կանգնածներից՝ առաջին նախագահը, Ծառուկյանը և այլք, այլ միայն դո’ւք եք ասելու՝ ո’րն է Հայաստանի հաղթանակը և վաղվա օրը: Մեզ պետք է հեղափոխություն, հեղափոխություն' հոգու մտքի և մեր ազգային ապագայի' ըստ Սահմանադրության: Այդ հեղափոխությունը լինելու է սահմանադրական, խաղաղ, օրինական»:

 

Հովհաննիսյանն իր ելույթում քաղբանտարկյալ անվանեց Շանթ Հարությունյանին, իր ընկերներին և Վոլոդյա Ավետիսյանին.

 

Դուք գիտեք մեր տեսակետը: Պարզապես կկրկնեմ հետևյալը. մենք դեմ ենք Հայաստան-Թուրքիա արձանագրություններին, մենք դեմ ենք նաև ԵՏՄ-ին մեր անդամակցությանը: Սերժ Սարգսյանը, ոչ լեգիտիմ իշխանությամբ, իր առ ոչինչ ստորագրությամբ մեր երկիրը տանում է կործանման»: