ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի եղբայր Ջեբ Բուշը մտադիր է նախագահի պաշտոնում առաջադրվել 2016 թ.-ին: Այս մասին հայտնել է ABC-ն՝ վկայակոչելով նրա որդի Ջորջ Պրեսկոտ Բուշին:

 

Նա նշել է, որ դա «ավելի քան հավանական է» և ավելացրել, որ եթե նրա հոր մտադրությունը հաստատվի, ապա ընտանիքը նրան լիակատար աջակցություն կցուցաբերի այդ հարցում:

 

Ավելի վաղ, Ջորջ Բուշը հայտարարել է, որ Ջեբ Բուշը ցանկանում է նախագահի պաշտոնում առաջադրվել: