Ֆիլովիրուսները (վիրուսների ընտանիք, որին պատկանում է Էբոլա վիրուսը և դրա ոչ պակաս վտանգավոր «ազգական» Մարբուրգ վիրուսը) հայտնվել են առնվազն 16-23 մլն տարի առաջ՝ միոցենի դարաշրջանում: Այս մասին հայտնել է lenta.ru-ն:

 

Իրենց բացահայտման մասին գիտնականները հրապարակել են PeerJ ամսագրում:

 

Նախկինում կարծում էին, որ ֆիլովիրուսները հայտնվել են մոտ 10.000 տարի առաջ՝ գյուղատնտեսության առաջացման հետ միաժամանակ:

 

Սակայն ամերիկացի գիտնականներն այդ գործընթացն ավելի վաղ ժամանակաշրջանի են վերագրել, երբ աշխարհում նոր էին հայտնվել մարդանման կապիկները:

 

Դերեկ Թեյլորը և Ջերեմի Բրյունն աշխատել են «գտածո գեների հետ», որոնք հայտնաբերել են կաթնասունների ԴՆԹ-ի մեջ, վիրուսով վարակվելու ժամանակ:

 

Այն հայտնաբերվել է դաշտամկան և երկու տեսակի համստերների ԴՆԹ-ի մեջ, որոնք դեռ չէին վերածվել առանձին տեսակների: Սա թույլ է տալիս ենթադրելու, որ խոսքը 16-23 միլիոն տարի առաջ գոյություն ունեցած վարակի մասին է: