Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 7-ին և նոյեմբերի 14-ին ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.19.30-ից Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Լուրեր.com-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից փորձեց ճշտել` այն օրերին, որոնք ի գիտություն են ընդունվել քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի որոշմամբ, հանրահավաքներ տեղի ունենալո՞ւ են: Զոհրաբյանը նշեց. «Դեռևս քննարկում չի եղել:
Երբ լինի Եռյակի նիստ, կլինի քննարկում, կլինի որոշում, մենք կտեղեկացնենք: Այս պահին քննարկում չկա, և որոշում չի կայացվել»: