Twitter սոցիալական ցանցի մշակողները գործարկել են Samaritans Radar նոր հավելվածը, որը նախատեսված Է անձնասպանության հակումներով մարդկանց հայտնաբերման եւ ինքնասպանության փորձերի կանխման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ին:

 

Բարեգործական հավելվածը սոցցանցի օգտատերերին կօգնի պարզել՝ արդյոք նրանց ընկերները վտանգի մեջ են:

 

Նոր առցանց ծառայությունն արձագանքում Է դեպրեսիվ բնույթի արտահայտություններին, ինչպիսիք են. «ատում եմ ինձ», «հոգնել եմ մենակությունից», «դեպրեսիայի մեջ եմ», «օգնե՛ք ինձ» կամ «ինձ հարկավոր Է մեկը պարզապես խոսելու համար», եւ ուղարկում Է խորհուրդներ եւ հուշումներ, որոնցում պատմում Է, թե ինչպես ճիշտ պահել իրեն ստեղծված իրավիճակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հատուկ ծառայության ստեղծողներից մեկը պնդում Է, որ հավելվածը մշտապես կզարգանա եւ կմշակի նորագույն տվյալները:

 

«Մենք գիտենք, որ ծանր իրավիճակում հայտնված մարդիկ հաճախ են փորձում օժանդակություն եւ ըմբռնում գտնել Համացանցում, մեր խնդրին Է՝ հասկանալ տեղի ունեցածի պատճառը եւ օգտիմալացնել առցանց-անվտանգությունը բնակչության խոցելի խավերի համար»:

 

Մշակողները նաեւ հաղորդել են, որ նոր հավելվածն առայժմ չի սովորել տարբերել կատակ հաղորդումները լուրջերից: Samaritans Radar հավելվածը, որը նախատեսված Է մահացու ելքերի կանխման համար, կլինի անվճար: