ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները չեն վերադարձել սառը պատերազմի դարաշրջան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիտանական BBC ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Ռուսաստանի միջեւ նոր սառը պատերազմ չկա, սակայն նրանց միջեւ գոյություն ունի հարաբերությունների անորոշություն»,-ասել Է նա:
«Ռուսաստանն ուժի օգնությամբ փոխում Է սահմանները, ինչը մեզ համար անընդունելի Է: Հենց դրա համար ՆԱՏՕ-ն պետք Է հակազդի»,- նշել Է Ստոլտենբերգը:
Ըստ նրա վարկածի՝ ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Ուկրաինայի արեւելքում: Ստոլտենբերգի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքն «իր ուժերի ամենազգալի ամրապնդումն» Է իրականացնում վերջին գրեթե երեք տասնամյակի ընթացքում:
«Ներկայում մենք պետք Է միաժամանակ դիմակայենք արեւելքի ու հարավի մարտահրավերներին,-ընդգծել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:-Մեր գործողություններում մենք հենվում ենք երկու սկզբունքի վրա՝ իրադրության մենեջմենթի եւ հավաքական անվտանգության», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: