Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում լուրջ ակնկալիքներ չի կարելի ունենալ, քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր ապակառուցողական դիրքորոշումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Քանի դեռ Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին հիմա է, այն խոչընդոÕ ¿ է մնալու բանակցություններում առաջընթացի համար: Սա է իրավիճակը: Պետք չէ առանձնապես տեղեկացված լինել հասկանալու համար, որ առաջընթացն անհնար է, եթե կողմերից մեկն ասում է' կամ' ամեն ինչ, կամ' ոչինչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նկատեց Քոչարյանը:

 

Նա նշեց նաև, որ առաջնըթացի համար պետք է համապատասխան մթնոլորտ: «Եթե նմանատիպ բարդ հարցերում կողմերը փորձում են գալ համաձայնության' դա նշանակում է փոխադարձ վստահություն: Սակայն ինչ փոխադարձ վստահության մասին է խոսքը, երբ Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ հայերն իրենց թիվ մեկ թշնամին են, երբ ամեն օր ռազմատենչ հայտարարություններ են լինում, դիվերսիաներ են կազմակերպվում թե' Ղարաբաղի, թե' Հայաստանի սահմաններում:

 

Այս բոլոր քայլերը նպաստում են ոչ թե այդ փոխադարձ վստահության ձևավորմանը, այլ' հակառակը: Այս ամենից հասկանալի է, որ առաջընթաց ի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է նման սադրիչ քայլերի դիմել»,- նշեց Շավարշ Քոչարյանը:

 

Անդրադառնալով բանակցային գործընթացին ԼՂ մասնակցության վերաբերալ հարցին՝ Քոչարյանն ընդգծեց, որ դա չափազանց կարևոր է, սակայն խնդիրը կայանում է հենց նրանում, որ Ադրբեջանը որևէ կերպ չի համաձայնում, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ դառնա: «Սա ևս խոսում է այդ երկրի ապակառուցողական քաղաքականության մասին, որովհետև բանակցային սեղանին դրված հարցերի մեծամասնությունը, որոնք հրապարակված են Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից, վերաբերում են հենց Լեռնային Ղարաբաղին:

 

Եվ ակնհայտ է, որ Հայաստանն առանց Ղարաբաղի չի կարող որոշումներ կայ ացնել: Այնպես որ, որպեսզի մենք կարողանանք լուծել այդ խնդիրները, անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը»,- պարզաբանեց նա:

 

Փոխնախարարը նկատեց՝ այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի ցանկանում Լեռնային Ղարաբաղը որպես բանակցային կողմ տեսննել, խոսում է այն մասին, որ այդ երկիրը բանակցային գործընթացն օգտագործում է որպես հող՝ իր քարոզչությունն առաջ տանելու համար: «Իսկ եթե Ադրբեջանը կողմ լիներ բանակցվութուններում առաջընթացին, ապա նա ոչ միայն կհամաձայներ, այլ ուղղակի կբանակցեր Լեռնային Ղարաբաղի հետ, ինչպես դա արվեց 1994թ., երբ Ադրբեջանը պատրաստ էր գնալ զինադադարի: Եվ այդ ժամանակ Ադրբեջանն ուղղակի բանակցում ր Լեռնային Ղարաբաղի հետ՝ առանց Հայաստանի: Եվ, ի սկզբան ե ենթադրվում էր, որ 1994թ. համաձայնագիրն ստորագրվելու է միայն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Հետո՝ որպես ներգրավված կողմ, այն ստորագրեց նաև Հայաստանը:

 

Ասեմ ավելին' այդ ժամանակ Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, իր ստորագրությամբ Ադրբեջանի մեջլիսի փոխխոսնակին լիազորել էր, որպեսզի նա բանակցություններ վարի ԼՂՀ ներկայացուցչի հետ: Այս անդրադարձը նրա համար էր, որ Ադրբեջանը հասկանա՝ քանի դեռ Լեռնային Ղարաբաղը որպես բանակցային կողմ ներգրավելուն դեմ է, ավելին՝ քանի դեռ փորձում է ձևացնել, թե Լեռնային Ղարաբաղ որպես այդպիսին չկա, առաջընթացը բանակցություններում անհնար է»,- եզրափակեց Քոչարյանը: