Ղրղզստանի եւ Ղազախստանի բոլոր ավիաընկերությունները, բացառությամբ Air Astana-ի, ներառվել են Եվրահանձնաժողովի (ԵՀ) անհուսալի ավիափոխադրողների սեւ ցուցակում, որոնց արգելվում Է թռիչքներ կատարել Եվրամիության երկրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԵՀ-ի մամուլի ծառայությունը:

 

Նորացված ցուցակում են հայտնվել նաեւ Լիբիայի, Լիբերիայի, Մոզամբիկի, Նեպալի, Ֆիլիպինների (բացառությամբ երկուսի), Սիեռա Լեոնեի, Սուդանի եւ Զամբիայի ավիաընկերությունները:

 

ԵՀ-ն սեւ ցուցակը նորացնում Է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ: Այսօրվա դրությամբ դրանում տեղ են գտել 21 երկրների 310 ավիաընկերություններ:

 

ԵՄ-ի երկրների հետ համաձայնեցմամբ, հանրակցության գործադիր իշխանության բարձրագույն մարմնին նաեւ իրավունք Է վերապահված ցուցակից հանել այն ավիափոխադրողներին, որոնք կապացուցեն, որ իրենց ինքնաթիռները համապատասխանում են անվտանգության եվրոպական պահանջներին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: