Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը Ռոբերտ Սեկյուտան կժամանի Բաքու փետրվարի 12-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը:

 

Ավելի վաղ Սեկյուտն զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի' էներգետիկայի հարցերով խորհրդականի պաշտոնը, ինչպես նաև դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Տոկիայում (2007-2009) և Բեռլինում (2003-2007): Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ է: