Համաձայն Միացյալ Թագավորությունում անցկացված սոցոլոգիական հարցման արդյունքների' բրիտանացիների 40 տոկոսը ստում է, երբ խոսքը վերաբերում է շոկոլադին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Gazeta.ru-ն, հարցմանը մասնակցել է 3.000 կին եւ տղամարդ: Պարզվել է, որ Միացյալ Թագավորության բնակչության մի ստվար զանգված շոկոլադե սալիկները վայելում է աշխատավայրից դեպի տուն ճանապարհին' այդ կերպ փորձելով խուսափել կողակցի հարցերից' շոկոլադի վնասակարության եւ քաշի ավելացման առնչությամբ:

 

 

Բրիտանացիների 13 տոկոսը խոստովանել է, որ շոկոլադ ուտում է թաքուն' սառնարանի դռան ետեւում կամ վերմակի տակ: Մի մասն էլ նշել է, որ սպասում են այնքան ժամանակ, մինչեւ ամուսինը սենյակից դուրս է գալիս, որպեսզի նրանք հանգիստ վայելեն իրենց շոկալադը:

Բրիտանացիների մի ստվար զանգված խոստովանել է, որ շոկոլադը պահում է աշխատասենյակի դարակում կամ մեքենայում: