Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը' Լոնդիկ, ով նաև ՀՀԿ Արարատի կառույցի ղեկավարն է, երեկ որոշել է «Պարույր Սևակ» ոսկե հուշամեդալով պարգևատրել ԱԺ նախագահ և խոշոր բիզնեսմեն Հովիկ Աբրահամյանին՝ «մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կայացման ու դրանց դերի բարձրացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»:
Հանդիպմանը, որին, մեր տեղեկություններով, մասնակցել է նաև Հովիկ Աբրահամյանի ջանքերով պատգամավոր դարձած նրա մորաքրոջ աղջիկը' Կարինե Պողոսյանը, ներկա են եղել մարզպետարանի աշխատակիցները:
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը խոսել է առաջիկա նախագահական ընտրություններից: Մի խոսքով, մարզպետարանում հանդիպումը դարձել է նախընտրական:
Ընդ որում' Սերժ Սարգսյանի շտաբի պետը ընտրացուցակների և մրցակցային պայմանների վերաբերյալ դժգոհությունները, ըստ ԱԺ կայքէջի, համարել է չհիմնավորված' թափանցիկ ընտրությունների ապահովումը հայտարարելով բոլոր թեկնածուների գործը: