Ինչու՞ է Հովիկ Աբրահամյանը գնացել Բրյուսել: Միայն ԵՄ-Հայաստանի խորհրդարանական խմբի ստեղծման եւ «ավելի շատ բարեփոխումներ, ավելի շատ աջակցություն» նվաստացուցիչ սկզբունքի շրջանակում գումար խնդրելու՞ համար: Պե՞տք է արդյոք բացառել, որ Եվրոպային դուր չեն եկել Հայաստանի նախընտրական իրադարձությունները, եւ Հովիկ Աբրահամյանին ուղարկել են, որպեսզի համոզի եվրապաշտոնյաներին, որ ամեն ինչ կարգին է:
Այս տարբերակն իրական է թվում այն բանի ֆոնին, որ նախընտրական պայքարից հրաժարվել են երկրի «հիմնական» ընդդիմադիր ուժերը: Գագիկ Ծառուկյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումը, անկասկած, ոչ միայն նվազեցրել է ընտրությունների մրցակցայնությունը, այլ նաեւ համահարթել է «աշխարհաքաղաքական գաղափարների պայքարը»: Սպասվում էր, որ նախընտրական պայքարում Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման՝ եվրոպական եւ եվրասիական, առիթով տարբեր կարծիքների բախում տեղի կունենա, սակայն անհետաքրքիր ստացվեց. բոլոր թեկնածուները համաձայն են Հայաստանի եվրոպական կողմնորոշման հետ, եւ ոչ ոքի համոզելու կարիք չկա:
Լռում է նաեւ Մոսկվան, եւ եվրոպացիներն ամենայն հավանականությամբ սկսել են կասկածել, որ իրենց ինչ-որ պահի կարող են «գցել»: Եվրոպացիներն իզուր չեն ակնարկում, որ Հայաստանի եվրաինտեգրացիան ու ժողովրդավարական բարեփոխումները դեռեւս անշրջելի չեն, իսկ դա նշանակում է, որ նրանք սպասում են «նենգության»:
Դատելով Բրյուսելում Հովիկ Աբրահամյանի ելույթներից, նրան հանձնարարել են վստահեցնել եվրոպացիներին, որ Հայաստանը դուրս չի գա եվրոպական ուղուց: Նա հենց դրանով էլ զբաղվել է՝ աննախադեպ հայտարարություններ անելով: Նա նշել է, որ եվրաինտեգրումը Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության առանցքն է: Մինչ այժմ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն առավել «կոմպլեմենտար» բառապաշար էր օգտագործում՝ առանց նման միանշանակության:
Եվրոպացիներին համոզելու համար գործի են դրվել այնպիսի փաստեր, ինչպիսիք են եվրոպական քրիստոնեական ընտանիքի մաս կազմելը, Ասոցիացիայի բանակցությունների առաջընթացը եւ Ազատ առեւտրի գոտու ստեղծումը, եվրոպական երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը:
Սակայն ԵՄ հարեւանության եւ ընդլայման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համառորեն պնդում էր, որ Հայաստանի ու ԵՄ հարաբերությունները պայմանավորված են լինելու սպասվող նախագահական ընտրություններով: «Նախքան հաջորդ ամսվա ընտրություններն անհրաժեշտ է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ խորհրդատվություններին համապատասխան կատարելագործել գործող օրենսդրական բազան եւ զուգահեռ երկարաժամկետ հեռանկարում շարունակել ընտրական օրենսդրության բարեփոխումը»,- հայտարարել է Ֆյուլեն:
Հայաստանյան հասարակությունում նույնպես դեռեւս չեն հավատում, որ իշխանության եվրոպական կողմնորոշումը իշխանության խորը համոզմունքն է: Դրա համար հիմքեր կան. «բարեփոխումների» արդյունքում աղքատությունը չի կրճատվում, չեն աճում ներդրումները եւ նվազում են փոքր ու միջին ձեռնարկությունները:
Տեղաշարժեր նույնպես կան. ընդդիմությունը փողոցից տեղափոխվել է խորհրդարան, հեռուստատեսություններն ավելի ազատ են դարձել, հեշտացել է բիզնեսի գրանցումը: Սակայն իշխանությունը համառորեն չի ցանկանում նեղել իր օլիգարխներին, ովքեր իրենց ձեռքում են կենտրոնացրել գրեթե ողջ ազգային հարստությունը: «Եվրոպական բարեփոխումները» դեռեւս չեն դիպչել ոչ մի մենաշնորհային կամ օլիգոպոլ ոլորտի: Եվ հազիվ թե որեւէ մեկը հավատա Հովիկ Աբրահամյանի New Eurevan-ին:
Հովիկ Աբրահամյանի New Eurevan-ը
10:39 - 12.Հունվար.2013
Աղբյուր՝
Lragir.am
Առաջարկում ենք նաև
16/01/13 14:55
Ի՞նչ է պատահել Հովիկ Աբրահամյանի հետ
15/01/13 09:31
Բրյուսելը պահանջել է Հովիկ Աբրահամյանի հրաժարականը
18/02/13 11:41
Հովիկ Աբրահամյանը քվեարկել է "ապահով Հայաստանի օգտին"
01/02/13 13:29
Ո՞ւմ նկատի ուներ Հովիկ Աբրահամյանը
30/01/13 10:26
Պարույր Սևակն ու Հովիկ Աբրահամյանը
25/01/13 16:12
Հովիկ Աբրահամյանը վտանգավոր է դառնում
25/01/13 09:56
Հովիկ Աբրահամայնը՝ վարչապետ դառնալու մասին
22/01/13 15:42
Հովիկ Աբրահամյանը ԵԽ-ում. Որ իմանայինք այսպիսի ճոխ զավտրիկ կանեինք, իրիկունը ուժին չէինք անի (տեսանյութ)
18/01/13 09:16
Անհանգիստ Արգամիչ
17/01/13 16:07
Հովիկ Աբրահամյանը հեռացավ հետնամուտքով (տեսանյութ)
10/01/13 12:58
Մկան երջանկություն
11/11/13 12:42
Ազգային ժողովն ամեն ինչ կարող է անել. Հովիկ Աբրահամյան
09/09/13 14:36
Ազգային ժողովը ստվերում չի մնացել. Հովիկ Աբրահամյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան