Եվրոպական խորհրդարանի կայքը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ներկայացված է ԱԺ նախագահ, ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Բրյուսել: Տեսանյութում մասնավորապես, ներկայացված է Աբրահամյանի և Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հանդիպումը, որտեղից պարզ երևում է, որ դե ֆակտո Հայաստանի երկրորդ դեմքը և Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը դիվանագիտական բոլոր նորմերը խախտելով' իրեն պահում և խոսում է բավականին տնավարի:
Առավել ուշագրավ է այն հատվածը, որտեղ երկու պատվիրակությունները պաշտոնական նախաճաշի ժամանակ նստում են սեղանի շուրջ: Հովիկ Աբրահամյանը շրջվում է դեպի հայկական պատվիրակության անդամները և հայտարարում. «Որ իմանայինք այսպիսի ճոխ, պինդ զավտրիկ կանեինք, մենք իրիկունը ուժին չէինք անի»: