Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ պաշտոնյաների հետ եւ հավաստիացրել, որ Հայաստանի ղեկավարությունը շարունակելու է եվրաինտեգրման կուրսը: Իհարկե, Եվրոպայի թրծված պաշտոնյաներին այդ հավաստիացումները բացարձակապես չեն հետաքրքրում: Նրանք այլ մեխանիզմներ ունեն սեփական քաղաքականությունն առաջ տանելու ուղղությամբ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Եվրամիության «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը: Այս սկզբունքը Եվրամիության՝ հետխորհրդային մի շարք երկրների ղեկավարների հետ հարաբերվելու թերեւս ամենաարդյունավետ գործիքն է: Այն նշանակում է ավելի շատ փող ու օգնություն՝ ավելի շատ ռեֆորմների համար: Մի խոսքով՝ «տեղում, եւ նաղդ». սա հայկական ղեկավարության համար միակ հասկանալի «արժեքն է» եվրոպական եւ արեւմտյան ողջ արժեհամակարգում:
Այնպես որ, եվրոպացիները գտել են միակ արդյունավետ մեթոդը: Նրանք գիտեն, որ միայն փողն է շարժիչ ուժը, քանի որ հայկական ղեկավարությունն ըստ էության չի ներկայացնում Հայաստանի ժողովրդին եւ որեւէ արժեհամակարգ:
Այդ տեսակետից, Հովիկ Աբրահամյանը հարմար մարդ է «բանակցելու» համար: Նա, ի տարբերություն այլոց, բավական ազնիվ է, հարաբերությունների մեջ պարզ ու անսեթեւեթ: Նա երբեւէ չի էլ թաքցրել, որ պետական պաշտոնն ընդամենն իր անձնական հարցերի լուծման միջոց է, եւ դա ապացուցել է իր հարազատ մարզում: Ժամանակին, օրինակ, իշխանությունը նրան ուղարկեց հարեւան եւ հեռու երկրներ՝ միլիարդի հետեւից: Իսկ Բրյուսելում կոնյակով հարց լուծելու փորձ նա արդեն ունի:
Այնպես որ, Հովիկ Աբրահամյանին թերեւս առայժմ չի սպառնում իր խնամի Գագիկ Ծառուկյանի ճակատագիրը: Բրյուսելում եվրաչինովնիկներն այդպես էլ չհասկացան, թե ինչ է ուզում Ծառուկյանը: Նա հանդիպումների ժամանակ խոսում էր ինչ որ արժեքներից, ինչը հարուցել էր եվրաչինովնիկների տարակուսանքն ու մտահոգությունը: Եվ Ծառուկյանը դուրս մնաց քաղաքական գործընթացից, թեեւ առանձնապես մեծ խելք պետք չէր, ինչպես կասեր իր խնամի Հովիկը:
Մկան երջանկություն
12:58 - 10.Հունվար.2013
Աղբյուր՝
Lragir.am
Առաջարկում ենք նաև
18/02/13 11:41
Հովիկ Աբրահամյանը քվեարկել է "ապահով Հայաստանի օգտին"
01/02/13 13:29
Ո՞ւմ նկատի ուներ Հովիկ Աբրահամյանը
30/01/13 10:26
Պարույր Սևակն ու Հովիկ Աբրահամյանը
25/01/13 16:12
Հովիկ Աբրահամյանը վտանգավոր է դառնում
25/01/13 09:56
Հովիկ Աբրահամայնը՝ վարչապետ դառնալու մասին
22/01/13 15:42
Հովիկ Աբրահամյանը ԵԽ-ում. Որ իմանայինք այսպիսի ճոխ զավտրիկ կանեինք, իրիկունը ուժին չէինք անի (տեսանյութ)
18/01/13 09:16
Անհանգիստ Արգամիչ
17/01/13 16:07
Հովիկ Աբրահամյանը հեռացավ հետնամուտքով (տեսանյութ)
16/01/13 14:55
Ի՞նչ է պատահել Հովիկ Աբրահամյանի հետ
15/01/13 09:31
Բրյուսելը պահանջել է Հովիկ Աբրահամյանի հրաժարականը
12/01/13 10:39
Հովիկ Աբրահամյանի New Eurevan-ը
11/11/13 12:42
Ազգային ժողովն ամեն ինչ կարող է անել. Հովիկ Աբրահամյան
09/09/13 14:36
Ազգային ժողովը ստվերում չի մնացել. Հովիկ Աբրահամյան
05/06/24 09:07
«Հրապարակ». Ե՞րբ կհասնի շարժումն Ազգային ժողով
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան