10/8 տեղամասում թոռնիկի հետ քիչ առաջ քվերակության էր եկել ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, տեղեկացնում է Report!am-ի թղթակիցը։ "Ես քվեարկել եմ ապահով Հայաստանի օգտին, այս ընտրությունները մեկ քայլ առաջ են խորհրդարանական ընտրություններից",- ասաց Հովիկ Աբրահամյանը։ Նա չբացառեց կոալիցիայի որեւէ ձեւաչափ ընտրություններից հետո, իսկ ընտրություններին Հովիկ Աբրահամյանը կհետեւի շտաբից։
10/8 տեղամասում գրանցված 1876 ընտրողից ժամը 11-ին քվեարկել էր 120 մարդ։
Չնայած հանձնաժողովի անդամները որեւէ խախտում չեն արձանագրել, սակայն Հրանտ Բագրատյանի վստահված անձը մեր թղթակցին հայտնել է, որ ինքը խախտումներ է նկատել։ Տեսանյութն այդ մասին՝ ավելի ուշ։