Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կողմ է սահմանադրական բարեփոխումներին, որոնք երկիրը համակարգային փոփոխությունների տանող գործընթաց են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը' կուսակցության 128-ամյակին նվիրված հավաք ի ժամանակ: Նրա դիտարկմամբ' համակարգային փոփոխություններին անցնելու հիմնական հնարավորությունը պրոֆեսիոնալների գաղափարական պայքարը կարող է լինել:

 

 

ՍԴՀԿ ատենապետի կարծիքով' մարդկության պատմությունը կառավարման խորհրդարանական մոդելից ավելի ժողովրդավար ձև չի ունեցել: «Հիմա ոմանք կչարախնդան, թե իշխանությունների պատվերն ենք կատարում' պատասխանեմ հայտնի քաղաքական գործիչներից մեկի խոսքերով' «մի ջղաձգվեք», երբ Հնչակների կուսակցությունը հայտարարում էր ապագա անկախ Հայաստանի խորհրդարանական կառավարման ձևի մասին դեռևս 20-րդ դարի վերջերին, ոչ այս իշխանությունները կային, ոչ էլ առավել ևս քննադատները»,- ընդգծեց Նարեկ Գալստյանը

 

 

ՍԴՀԿ-ն հայկական ավանդական կուսակցություններից մեկն է, ստեղծվել է 1887 թվականին Ժնևում' արևելահայ մի խումբ ուսանողների կողմից, և զբաղվելու էր Հայաստանի ազատագրության հարցով։ Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստել է հայ հասարակական-քաղաքական մտքի հեղափոխական-դեմոկրատական հոսանքը՝ ի դեմս Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու և ռուս հեղափոխական Ալեքսանդր Գերցենի գաղափարների։