Եմենում շիա ապստամբ հութիներն ականանետային գնդակոծման են ենթարկել Սաուդյան Արաբիայի սահմանամերձ տարածքը՝ Նաջրան նահանգը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հութիների դեմ կռվող կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ահմեդ Ալ-Ասիրիին:

 

Ականանետային գնդակոծումից հետո թագավորության իշխանությունները ժամանակավորապես փակել են Նաջրանի բոլոր դպրոցները:

 

Ալ-Ասիրին ընդգծել է, որ շիա գրոհայինների գործողություններն անպատիժ չեն մնա։ Ականատեսների վկայություններով' թագավորության բանակը պատասխան կրակ է բացել: Անդրսահմանային փոխհրաձգության հետևանքով վնասի մասին տեղեկություն չկա:

 

Հութիները հայտնում են 15 սաուդցի զինծառայողի մահվան մասին: