«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի միջև քննարկումներ են ընթանում նոր՝ պրոեվրոպական ուղղությամբ կուսակցություն հիմնելու վերաբերյալ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը:

 

Պատգամավորը նշեց, որ դեռևս անդամագրման մասին շուտ է խոսելը, քանի որ կուսակցության ստեղծումը քննարկման փուլում է:

 

«Ես կուսակցական նախասիրություններ չունեմ, բայց, անկեղծ ասած, եթե պրոեվրոպական ուղղություն ունեցող կուսակցություն ստեղծվի՝ պատրաստ եմ իրենց հետ ճանապարհ անցնել, իսկ մնացածը կյանքը ցույց կտա»,- ասաց մեր զրուցակիցը և նշեց, որ շատերի հետ են քննարկումներ ընթանում պրոեվրոպական ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ:

 

«Ես էլ առիթ եմ ունեցել Էդմոնի հետ քննարկելու տարբեր նախաձեռնություններ, բայց մնացած ամեն ինչը դեռևս օդում է»,- ասաց Թևան Պողոսյանը: